ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել

ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Մեխակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Հրաչյա Մեխակյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում