«Հրապարակ». Մանե Թանդիլյանի թեկնածությունը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում

«Հրապարակ». Մանե Թանդիլյանի թեկնածությունը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում

«Հրապարակ»-ը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կու­սակցության կողմից ԱԺ փոխ­նախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածու­թյան առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ:

Մինչդեռ Սահմանադ­րության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազ­գային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալ­ներից մեկն ընտրվում է ընդդի­մադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգա­մավորների թվից»:

ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնա­ծու առաջադրեն և´ իրենք, և´ ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակ­ցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստաց­նելով և իզգոյացնելով ԲՀԿ-ին»:

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում