Բրազիլացի հարձակվողը հեռացավ «Արարատ-Արմենիայից»
22/12/2018 17:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվող Կայրոն Բատիստայի հետ երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը:
Վերջինս մեկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում և երկու անգամ աչքի է ընկել գավաթի խաղարկությունում:
Ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Կայրոն Բատիստային և մաղթում է նրան հաջողություններ հետագա կարիերայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում