Զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետև կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ

Զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետև կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:Քաղաքացիներին կոչ ենք անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում