Բնապահպանները Մատենադարանի մոտ սպասում են արքայազն Չարլզին, վերջինս չի հանդիպել նրանց
Նմանատիպ
Այսօր հայ բնապահպան ակտիվիստները որոշել էին Ուելսի արքայազն Չարլզին դիմավորել Մատենադարանի մուտքի մոտ: Ավելի վաղ նրանք նամակ էին հղել Չարլզին, իսկ երեկոյան հայերեն և անգլերեն պաստառներով հավաքվել էին Մատենադարանի մոտ: Պաստառների վրա կային «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» գրառումներ:
Ինչպես գրում է Tert.am-ը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները փորձում էին համոզել բնապահպաններին հեռանալ Մատենադարանի առջևից և ցույցը շարունակել ներքևում, սակայն ակտիվիստները չէին լսում նրանց:
Ըստ Panarmenian.net-ի, բնապահպանները փորձում են արքայազնի ուշադրությունը հրավիրել նրան հյուրընկալող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի և Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված խնդիրների վրա, որոնցից առանձնացնում են Ամուլսարի ոսկու հանքավայրում բրիտանական վտանգավոր ներդրումները: Բնապահպաններին խոստացել էին, որ նրանց հետ կխոսի արքայազնի անձնական օգնականը:
Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ Արքայազն Չարլզը հավանաբար Մատենադարան է մտել ետնամուտքից:
Քիչ անց լուրը հաստատվեց Panarmenian.net-ի հրապարակմամբ. «Ինչպես պարզվեց, արքայազն Չարլզն արդեն Մատենադարանում է ու անգամ հասցրել է ծանոթանալ այնտեղ պահվող հարստություններին
Հ.Գ. հիշեցնենք, որ արքայազն Չարլզը պետք է Մատենադարան մտներ գլխավոր մուտքից, որտեղ մինչ նրա ժամանելը հավաքվել էին մի խումբ բնապահպաններ: Արքայազնը, հավանաբար, ներս էր մտել հետնամուտքից…», գրել է լրատվական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում