Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արթուր Ղամբարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում