Ռոբերտ Քոչարյանը դատարանում վաղը հայտարարությամբ հանդես կգա
31/01/2019 18:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարությամբ հանդես չեկավ, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Վաղը պարոն Քոչարյանը կներկայանա դատարան ու հայտարարությունը կներկայացնի», – ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է վաղը դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ, Քոչարյանի պաշտպանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ վաղը աշխատելու երեք ժամ է լինելու, հազիվ թե»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում