-2.9 C
Yerevan

Հոռոմում թանգարան կբացվի

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանը ազգագրական հետաքրքիր հավաքածու ունի: Շուրջ 8 տարվա ամենօրյա աշխատանքի արդյունքում Նարեկը կարողացել է ի մի բերել 1000-ից ավելի իր ու առարկա՝ սկուտեղներ, թեյնիկներ, կշեռքներ, ինքնաեռներ, սայլերի մասեր, արծաթե գոտիներ, կճուճներ, թանկարժեք արդուզարդ, դաշույններ և այլն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Նարեկ Դավթյանի «թանգարան»-ի այցելուներին առայժմ ընդունում է սեփական հարկի տակ, սակայն չափորոշիչներին համապատասխան ազգագրության թանգարան բացելու մտադրություն կա:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության ու Նարեկ Դավթյանի միջև քննարկումները սկսվել են դեռևս 2018-ի նոյեմբերից: ՊՈԱԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնել աջակցել թանգարանի ստեղծմանը, հավաքածուն թանգարանային ցուցադրության պատշաճ վիճակի բերելու և այլ հարցերում:

Վերահաստատելով նախնական պայմանավորվածությունը ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Թարվերդյանը, ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը և Նարեկ Դավթյանը քննարկել են ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսել են ՊՈԱԿ-ի ղեկավարությանը համապարփակ ծրագիր ներկայացնելու, ցուցադրության կազմակերպմանը, ֆոնդերի պահպանությանը, թանգարանի հանրահռչակմանն առնչվող հարցերի մասին: Արա Թարվերդյանը առաջարկել է նաև հետագայում թանգարանը ներկայացնել նաև 3 D ձևաչափով:

Հոռոմում է գտնվում 18-րդ դարով թվագրվող Սուրբ Հռիփսիմեն: Խոնարհված եկեղեցին առաջիկայում կվերականգնվի բարերարի շնորհիվ: Վերջինս խոստացել է նաև աջակցել թանգարանի տարածքի ձեռքբերման հարցում, ինչը կնպաստի մշակութային արժեքների պահպանությանը՝ Հոռոմը իր պատմամշակութային արժեքներով զբոսաշրջիկներին ներկայացնելուն:

Մոտ ապագայում Հառիճավանք, Լմբատավանք, Պեմզաշեն վանական համալիրներ, նաև՝ «Հոռոմ» քաղաքատեղի հուշարձանների տարածքներ այցելող զբոսաշրջիկներին կգրավի նաև վերականգնվող Սուրբ Հռիփսիմեն ու ստեղծվելիք ազգագրության թանգարանը:

Աղբյուր` Panorama.am

spot_imgspot_img