Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)
19/02/2019 09:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պարտվեց 0:2 հաշվով:
«Կարմիր սատանաների» կազմում գոլով աչքի ընկան Անդեր Էրերան և Պոլ Պոգբան:
«Թոշակառուներն» ամբողջ խաղի ընթացքում չկարողացան բեկել հանդիպման ընթացքը:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակիչ: «Չելսին» լքեց պայքարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում