«Տոտենհեմն» արտագնա խաղում պարտվեց «Բերնլիին» (տեսանյութ)

«Տոտենհեմն» արտագնա խաղում պարտվեց «Բերնլիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բերնլիին» և պարտություն կրեց. «Տերֆ Մուր» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Հանդիպման բոլոր գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում: 57-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Կրիս Վուդը: 65-րդ րոպեին վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումն անցկացնող Հարի Քեյնը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ «Բերնլիի» համար հաղթական գոլն արձանագրվեց 83-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Էշլի Բարնսը:

Այս հաղթանակից հետո «Բերնլին» ունի 30 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» մնաց 60 միավորով 3-րդ հորիզոնականում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Բերնլի»-«Տոտենհեմ»՝ 2:1
Գոլերը՝ Վուդ 57՛, Բարնս 83՛ – Քեյն 65՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում