Ադրբեջանում նախագահի նոր թեկնածու է հայտնվել: Ինչպիսի՞ն կլինի նրա ճակատագիրը
Նմանատիպ
Հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններում գրանցվել է ևս մեկ ընդդիմադիր թեկնածու: Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության համագումարը որոշել է նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել Մեջլիսի պատգմավոր, կուսկացության նախագահ Գուդարթ Հասանգուլիևի թեկնածությունը:
Ընդդիմադիր թեկնածուները բավակաին ակտիվ են: Ավանդական ընդդիմություն համարվող Մուսավաթ կուսակցության կողմից առաջադրվել է Իսա Գամբարը,
Ազգային ճակատ կուսակցության կողմից առաջնորդ Ալի Քերիմլին, Հանրապետական այլընտրանք ը ներկայացրել է Իլգար Մամեդովի թեկնածությունը: Հիշեցնենք, որ վերջինս ներկայումս ձրբակալված է և գտնվում պատժախցում: Ադրբեջանում բավականին մեծ քաջություն է պահանջվում նախագահի թեկնածու առաջադրվելու համար:
Ադրբեջանական իշխանությունը, իրեն բնորոշ մեթոդներով, հիմնական ընդդիմադիր թեկնածուներին, աստիճանաբար հանում է քաղաքական դաշտից, որպեսզի կվազիընդդիմության հետ ժողովրդավարական ընտրությունների սցենար մոտարկեն:
Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հունիսի 7-ին կհրավիրի համագումար, որի ժամանակ, սպասվում է, որ կհայտարարվի, թե ընտրություններում ով է ներկայացնելու կուսակցությունը: «Ենի Ազերբայջանի» բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ ակնարկել են, որ իրենց թեկնածուն լինելու է 2003թ-ից նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը: Կան նաև խոսակցություններ, որ Ալիևի փոխարեն հնարավոր է ներկայացվաի նրա կնոջ’ Մեհրաբա Ալիևայի թեկնածությունը:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում