ՀՀ բնակչության 20 տոկոսն աղքատ է

ՀՀ բնակչության 20 տոկոսն աղքատ է (օրական 2 դոլարից պակաս եկամտով), միջին խավը (օրական 10-ից 50 դոլար եկամտով) կազմում է մոտ 10 տոկոս, հիմնական մասը՝ 70 տոկոսը, այսպես կոչված, «լողացող եկամտով» մարդիկ են, որոնց օրական եկամուտը կազմում է 4-10 դոլար։

Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ նման տվյալներ է հրապարակել «Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ «Աշխատանքի աշխարհ-2013» անունով զեկույցում։ Նման ցուցանիշների հիման վրա ՀՀ-ն դասակարգվել է միջինից ցածր եկամտով բնակչություն ունեցող երկրների խմբում։

Համեմատության համար նշենք, որ նույն խմբում գտնվող Վրաստանում աղքատ է բնակչության 38 տոկոսը, միջին խավը 12 տոկոս է, իսկ «լողացող եկամտով» մարդիկ՝ մոտ 50 տոկոս։

Ադրբեջանում աղքատ է բնակչության 22 տոկոսը, միջին խավը 18 տոկոս է, իսկ մնացած մոտ 60 տոկոսը «լողացող եկամտով» մարդիկ են»»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում