ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի:
Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: