19.1 C
Yerevan

«Հրապարակ». ԵՊՀ խորհուրդը հայտնվել է փակուղում

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք` ո՞ւմ հասավ ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։ «Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»: Թերանում եք, էլի։ «Չենք թերանում. պարոն Վարդանյանը գործուղման է, կգա` կանենք»,- ուսանողի ձայնով լուրջ-լուրջ պատասխանեց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ խորհրդի անդամ Հովհաննիսյանը: Իսկ տեղյա՞կ եք` ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը, գրվեց՝ մայիսի 13-ին, կդրվի՞ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը։ «Ոչ, չգիտեմ, մեզ դեռ նամակ չեն ուղարկել, ինչ վերաբերում է ապագա նիստում հրաժարականի հարցի՝ օրակարգում լինել-չլինելուն, նույնպես տեղյակ չեմ»: Փորձեցինք նիստի մասին տեղեկություն ստանալ ԵՊՀ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից, ով անջատեց հեռախոսը՝ լսելով, որ լրագրող է զանգողը:

Մեր տեղեկություններով` նա բավականին բարդ կացության մեջ է․ ինչպես խորհրդի այլ անդամներ` Հովիկ Մուսայելյանը, Ռալֆ Յիրիկյանը, նա կարծում է, որ չարժե կրկին քննարկել հրաժարականի հարցը, որովհետև Սիմոնյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս, և ապա` մեկ անգամ արդեն տապալվել է գործընթացը՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։ «Մյուս կողմից, Մուրադյանը լուրջ խնդիրներ ունի խորհրդի 25 տոկոսը կազմող ուսխորհրդի հետ, որը կրկին կտապալի նիստը, եթե դրված լինի հրաժարականի հարցը: Հարցի նրբությունը նաև այն է, որ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին օգնականը, դեռ իր հավատարմությունը պահում է վերջինիս նկատմամբ և այժմ հայտնվել է երկու քարի արանքում»,- ասաց խորհրդի անդամ մեր զրուցակիցը»:

Մանրամասները թերթիա յսօրվա համարում:

spot_imgspot_img