Պարսից ծոցից տեղումնաբեր ցիկլոնի ներթափանցումը սկսել է

Պարսից ծոցից տեղումնաբեր ցիկլոնի ներթափանցումը սկսել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.am: Պարսից ծոցից տեղումնաբեր ցիկլոնի ներթափանցումը դեպի Հայաստան սկսել է լուսադեմից, իսկ ակտիվ գոտին (կենտրոնը) կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Մինչև մայիսի 5-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում