28.1 C
Yerevan

Սուրեն Խաչատրյանի ապարագայի վրա չպետք է կենտրոնանանք

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

«Հայաստանում շարժվում ենք գողական արժեքներով, դրա համար էլ այսօր հայտնվում ենք ցավալի կացության առաջ: Սյունիքի պարագան բացառություն չէ, բայց երբ մի քանի օր առաջ նույն կառույցի ուսանող սպան գնդակահարեց իր մյուս ընկերոջը, նրանք էլ հո պաշտոնյա չէին: Երբ մարդիկ իրար են դանակահարում արդյոք սա՞ էլ պաշտոնյայի խնդիրն է: Հասարակության ներսում գոյություն ունեցող բացասական մենթալիտետի հարցն է: Հայ ժողովուրդը արարող է, ոչ թե մարդասպան:Մենք կորցրել ենք մեր բարոյական կերպարը»,- օրեր առաջ Գորիսում Սյունիքի մարզպետի տան դիմաց տեղի ունեցած դեպքը առանց մասնավորեցնելու ու մեկնաբանելու ասաց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Նրա խոսքերով, «Մենք անկախությունը սխալ հասկացանք: Անկախությունը նշանակում է, որ ազգը ձեւավորվում է այնպիսի իրավիճակում, որտեղ հարգանքն է գերիշխողը: Մենք, որ հազար տարի պետականություն չենք ունեցել եւ այսօր ունենք, ոչ թե իրար դեմ թշնամանքով լցվելով պետք է իմաստավորենք մեր պետական կառույցը, այլ իրար օգնելով ու սիրելով: Կարիք չունենք նախկին սովետ միության տրամադրության շարունակականության կրողը լինել… ամեն մեկ անձ անկախ պետության մեջ պետք է արժեւորվի, ոչ թե ոմանք իրենց գերարժեւորեն եւ այլոց թերագնահատեն»:

Հայր Կոմիտասը օրինապահության խնդիր է տեսնում, երբ արյունալի ավարտ ունեցող իրադարձության հետ կապված մարզպետը ոչ թե ազատվում է պաշտոնից, այլ ժամանակավորապես դադարեցնում է լիազորությունները (զրույցը տեղի էր ունեցել մինչ այն պահը, երբ կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը.- Ա. Ս.) .«Կան երկրներ, որտեղ օրենքը արժեք ունի: Իսկ ուր օրինապահություն չկա, այնտեղ ամենաթողությունը պետք է իշխող լինի:

Մարզպետի պարագայի վրա չպետք է կենտրոնանանք, ինչո՞ւ ենք մեկ պարագայի վրա կենտրոնանում, չէ՞ որ օրինազանցությունը պատճառ է դառնում ամենայն դժբախտության: Երբ օրինազանց վարորդը հարբած նստում է ղեկին ու գնում մարդկանց մահվան պատճառ դառնում, այս ամենը որտեղի՞ց է գալիս՝ օրինազանցությունից: Լինի մարզպետ, թե պարզ վարորդ: Ուր չկա օրենք, բարոյականության մասին խոսելն ավելորդ է»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...