24.1 C
Yerevan

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Հաղթանակի տոնի առթիվ

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը համատեղ պայքար են մղել ֆաշիզմի դեմ և մեծագույն զոհողությունների գնով կարողացել են հաղթանակ տոնել: «Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են եղբայրական բարեկամության ավանդույթների վրա, այսուհետ ևս զարգանալու են ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Հայրենական Մեծ պատերազմի՝ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները, մաղթում եմ նրանց քաջառողջություն, բարօրություն և երկար տարիների կյանք»,- ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

spot_imgspot_img