16.1 C
Yerevan

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը

Նմանատիպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին...

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:

«Լավատեսական սցենարն այն կլիներ, որ գործը կարճվեր, վատատեսական սցենարը՝ երաշխավորության ընդունումը: Տեղի ունեցավ վատատեսական սցենարը: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ արդարադատությանը խոչընդոտելու, ցանկանում ենք տեսնել պետության գործողություններն այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ: Մոտակա րոպեների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի մեկուսարանից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արամ Օրբելյանը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Որոշումը հրապարակվելուց հետո դատարանի դիմաց հավաքված` Քոչարյանի դեմ արտահայտվող ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունը հայտնեցին: Տարբեր վանկարկումներով նրանք դեմ էին արտահայտվում դատարանի որոշմանը:

Իսկ ակցիայի մյուս խումբ մասնակիցները, որոնք արդեն մեկ շաբաթից ավելի է հավաքվում են դատարանի բակում՝ հաջակցություն Քոչարյանի, միացրեցին երաժշտություն ու սկսեցին պարել:

spot_imgspot_img