Լոռիում վաղը գազ չի լինի
21/05/2019 17:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ֆիդայինների, Լանջային փողոցների և Նալբանդյան փողոցի 1-ին նրբանցքի առանձնատների, ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Սպիտակ քաղաքի «Իմ Թերթը» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ն, «Վարպետաց» և «Գր.Լուսավորիչ» թաղամասերի առանձնատների և կենցաղային ու արտադրական հիմնարկների գազամատակարարումը:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում