22.1 C
Yerevan

Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել

Նմանատիպ

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Իսրայելը չափազանց թույլ է Իրանի վրա հարձակվելու համար

Իսրայելական ​​լրատվամիջոցները քննադատել են երկրի քաղաքական և ռազմական ղեկավարներին՝...

ՀՌՈՄ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, ով նաև Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն է, հայտարարել է, որ հպարտ է Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր ունեցած ներդրման համար: Հռոմում լիբանանցի համայնքի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման, այդ երկրի կառավարությանը հղված՝ ճանաչման կոչի և հարցին միջազգային հնչեղություն տալու անհրաժեշտության բարձրաձայնման նախաձեռնողը օրենսդիր մարմնում ձայների մեծամասնություն ունեցող ուժն է՝ «Հինգ աստղ շարժումը» (M5S): Նրա խոսքով՝ նախկինում Իտալիայում կառավարող ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերը գերադասում էին արդարությանն առերեսվելուց, իսկ խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը հավատարիմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիայից նույնն անել պահանջող իր քաղաքականությանը:

«Մենք նաև Եվրոպական խորհրդարանում կլինենք լսելի ձայն՝ հայ ժողովրդի արդար խնդիրը բարձրաձայնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

spot_imgspot_img