24.1 C
Yerevan

Բակո Սահակյանն ընդունել է դպրոցականների օլիմպիադաների եզրափակիչ փուլում գովասանագրերի արժանացած աշակերտներին

Նմանատիպ

«Կախովսկայա» ՀԷԿ-ը անցել է ջրի տակ․ Տեսանյութ

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի...

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշակերտներին ու նրանց ուսուցիչներին:

Նախագահ Սահակյանն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել ներկաներին’ երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ժողովրդի կարեւորագույն ռեսուրսը նրա մտավոր ներուժն է, որը ոչ միայն անսպառ է, այլեւ ճիշտ օգտագործման դեպքում բազմապատկվում է’ ստանալով նոր որակ, հավելելով, որ այն հանդիսանում է մեր տնտեսության զարգացման ու զորացման ամենահուսալի գրավականներից մեկը:

Երկրի ղեկավարի խոսքով’ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը, որպեսզի Արցախում լինի ժամանակակից կրթական համակարգ եւ մատաղ սերունդը ստանա որակյալ կրթություն, սովորի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

spot_imgspot_img