30.1 C
Yerevan

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հյուրերի խնդրանքով անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ողջունել է նման հեղինակավոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել գագաթնաժողովի աշխատանքների և կազմակերպիչների հետ համագործակցության հեռանկարների մասին:

Նա նաև անդրադարձել է նախագահական մյուս նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության հաստատմանը:

Զրուցակիցները խոսել են նաև համահայկական օրակարգի տարբեր խնդիրների մասին: Նշվել է, որ բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն ուժեղ, զարգացած, պաշտպանված և օրենքներով առաջնորդվող երկիր կառուցելուն: Այդ համատեքստում կարևորվել է խորը հարգանքը պետական ինստիտուտների հանդեպ:

Նշելով, որ երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ և անելիքներ կան՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտությունը: Միաժամանակ, նրանք համակարծիք են եղել, որ դրանք պետք է իրականացվեն հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համագործակցել համահայկական տարբեր ծրագրերի շուրջ:

spot_imgspot_img