Բակո Սահակյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը
30/05/2019 16:38
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը՝ վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում