16.1 C
Yerevan

«Հրապարակ». Ով կլինի ՔՊ կուսակցության վարչության նախագահը

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոնադրությունն ու ծրագիրն արդեն պատրաստ են։ Ի տարբերություն գործող կանոնադրության, նորով վարչության նախագահի ընտրությունը վերապահվում է ոչ թե վարչության անդամներին, այլ՝ համագումարին։

Արդյոք այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՔՊ-ական պատվիրակների համար վարչության նախագահի ամենաընդունելի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը՝ երեկ հարցրինք կանոնադրության նոր փաթեթի մշակման համակարգող, պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ «Ոչ, իրականում վարչապետը՝ ինքը, այս տարիների ընթացքում քանի անգամ ինքնաբացարկ է ներկայացրել, հանել է թեկնածությունը, երբ առաջադրել են»։ Այս անգա՞մ էլ կհանի։ «Այո, ինքը բազմիցս է խոսել իր մոտեցման մասին»։

Որոշ տեղեկություններով՝ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուները Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանն են։ Վահագն Հովակիմյանը նշեց, որ վարչության նախագահի ընտրության կարգի տեխնիկական փոփոխությունը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» օրենքով․ ««Կուսակցությունների մասին» օրենքն է նոր կարգավորումը տալիս, որ պարտադիր պետք է համագումարն ընտրի վարչության նախագահին»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img