Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը ԼՂ հակամարտությունը չի քննարկվել. Պեսկով
07/06/2019 12:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին կայացած հանդիպմանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի արծարծվել: Երեկվա խոսակցությունը շատ հանգամանալից էր երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել է Պեսկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում