ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
13/06/2019 16:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ԲԴԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա իր դիմումում նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել ԲԴԽ նիստում սույն հրաժարականի քննարկմանը։
Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ որպես դատավոր շարունակելու է իր հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների ընթացքին Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում