13.1 C
Yerevan

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և...

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի տանկային գումարտակները պատրաստ են ցանկացած մարտական գործողության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը:

Փոխգնդապետ Գաբրիելյանի խոսքով՝ ծառայության ընթացքում նորակոչիկների փորձի պակասի հետևանքով որոշ դժվարություններ են առաջանում, սակայն դրանք անհապաղ շտկվում են փորձառու սպաների աջակցությամբ:

«Խնդիրներ կան, որոնք ընթացքում շտկվում են: Ջահել անձնակազմեր են, որոնք ուսումնական գործընթացում դժվարանում են, բայց խնդիրները շտկվում են կազմակերպված սպաների շնորհիվ: Մեծ ուշադրություն է դարձվում տանկիստի մասնագիտությանը կրակային պատրաստության խնդիրների գործում»,- ասաց Գաբրիելյանը:

Հովիկ Գաբրիելյանի ենթակայության տակ գտնվող զորամասը մասնակցել է մի շարք զորավարժությունների և յուրաքանչյուր պահի պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք:

«Անձնակազմն այսօրվա դրությամբ պատրաստ է ցանկացած մարտական գործողությունների լիակատար մասնակցելու և տեղում ոչնչացնել հակառակորդին»,- նշեց փոխգնդապետը:

Տանկային գումարտակի տրամադրության տակ է գտնվում նաև «Տանկային բիաթլոն 2015» մրցույթում որպես պարգև ստացած Տ-90Ս տանկը և պատրաստ է մասնակցել մարտական գործողություններին:

spot_imgspot_img