ԶՊՄԿ-ն՝ Ամերիաբանկի աջակցությամբ, թողարկում է ավելի քան 50 ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Ամերիաբանկի աջակցությամբ, նախաձեռնել է ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց և պատրաստվում է ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ՀՀ արժեթղթերի շուկայում ոչ ֆինանսական կազմակերպությունների համար աննախադեպ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր:
Սա հերթական նշանակալի քայլն է՝ ուղղված ԶՊՄԿ-ի հանրայնացմանը, որի շրջանակներում համապատասխան իրավական ակտերով նախատեսված պահանջներից առավել ընդարձակ կերպով բացահայտվելու են ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, զարգացման հեռանկարային ծրագրերը, երկրաբանական և այլ տվյալներ: Ընդ որում, այդ ճանապարհին ամբողջությամբ կհրապարակվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից:
Այս նախաձեռնությունն արդյունք է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամերիաբանկի հարաբերությունների որակական նոր մակարդակի, համահունչ է ընկերության որդեգրած թափանցիկության, հրապարակայնության ու հանրային հաշվետվողականության քաղաքականությանը և ուղղված է երկրի տնտեսության, մասնավորապես, արժեթղթերի շուկայի և բորսայական առևտրի զարգացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում