Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի
17/07/2019 12:14

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Pamnorama.am: Եվրախորհրդարանը Ստրասբուրգում նստաշրջանի ժամանակ հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լյաենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նոյեմբերին գերմանուհին կփոխարինի ներկայիս ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Ուրսուլա ֆոն դեր Լյաենի թեկնածությունը առաջադրվել էր ԵՄ հուլիսյան գագաթաժողովին պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից։ Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատմության մեջ Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահն է։ Առաջիկա հինգ տարին Գերմանիայից քրիստոնեա-դեմոկրատը կաշխատի Բրյուսելում։ Մինչև վերջերս նա Գերմանիայի պաշտպանության նախարարն էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում