Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Թող իրանց մարդասպաններին պահաջեն, մեր անմեղ երեխանցը մեզ տան, լրագրողներին ասաց Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց անող ձերբակալվածների հարազատներից մեկը:
«Ոչ մի բան չեն արել, պարզապես կանգնել են, նայել են՝ ինչ է կատարվում, ինչ ա՞ հանցանքը, մարդ են սպանե՞լ, մարդասպա՞ն են: Թող իրանց մարդասպաններին պահանջեն: Իրանց մարդասպանների դատն անեն, մեր անմեղ երեխանցը մեզ տան», – ասաց ձերբակալվածներից մեկի մայրը:
Նա նշեց, որ աշխատատեղ չկա ու փոխարենը մտածեն գործարան բացեն, որ մարդիկ աշխատատեղ ունենան, ձերբակալում են մարդկանց:
«Մարդիկ ուզում են լավ ապրեն: Պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա», – նշեց քաղաքացին:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում