ՊԲ հրամանատարն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը
24/07/2019 19:01

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում