Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են Ս-400-ների համատեղ արտադրության բանակցությունները
26/07/2019 12:18

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինամթերքի արտահանությամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասերը Թուրքիայում արտադրելու ուղղությամբ բանակցությունները երկու երկրների միջև շարունակվում են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Միխեևը հայտնել է, որ Ս-400-ների մատակարարմամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը ամրապնդվել է:
«Ցանկանում ենք մեր համագործակցությունը հասցնել այն մակարդակի, որ համատեղ շահ հետապնդող ծրագրեր իրականացնենք հատկապես օդային պաշտպանության համակարգերի և ուղղաթիռների արտադրության ոլորտում»,– նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում