Ադրբեջանական ափերին իրանական նավ է խորտակվել
26/07/2019 18:15

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Shabahang անունով իրանական բեռնատար նավը խորտակվել է Կասպից ծովի ադրբեջանական ափերում՝ Լենկորան նավահանգստի մոտ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Վթարի ազդանշանը ստացվել է ժամը 14։15-ին, փրկարարական գործողություններին մասնակցել են երկու ուղղաթիռներ։ Սակայն իրավիճակը փրկել չի հաջողվել, ժամը 16։22-ին այն խորտակվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում