Լոնդոնում հարձակվել են «Արսենալի» ֆուտբոլիստների վրա
26/07/2019 21:06

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Լոնդոնում հարձակվել են «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլի և Սեադ Կոլաշինացի վրա։
Դանակով զինված անհայտ անձինք շրջապատել են ֆուտբոլիստներին՝ Օզիլի ավտոմեքենան առևանգելու համար:
Նրա ակումբակից ընկերը փորձել է օգնել կիսապաշտպանին:
Ինչպես գրում է «Daily Mail»-ը՝ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնում գտնվող թուրքական ռեստորաններից մեկի հարևանությամբ:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում