Տավուշում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել

Տավուշում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:

Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում:

Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում