Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
29/07/2019 10:39

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընկերական խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախամրցաշրջանի հերթական ընկերական խաղում` Emirates Cup մրցաշարի շրջանակներում, «Արսենալ»-ը մրցեց ֆրանսիական «Լիոն»-ի հետ և Խաղը տանուլ տվեց1:2 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, ում փոխանցումից հետո Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը դարձավ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 70-րդ րոպեին: