Չալըշըրը մասնակցել է իր ակումբի խաղին
29/07/2019 12:07

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը մասնակցել է իր ակումբի՝ «Գյոթեբորգ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 17-րդ տուրում Չալըշըրի «Գյոթեբորգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Նորչյոպինգ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Անդրե Չալըշըրը Հայաստանի ազգային թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Գյոթեբորգ»-ը 6-րդ տեղում է: