Հայ պատանի ձյուդոիստի հաջողությունը եվրոպական գորգին
29/07/2019 15:36

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականի անդամ Յուրի Իսրայելյանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում հաջողություն է գրանցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Իսրայելյանը 5-րդն է:
Այդ քաշային կարգում առաջինը Ահմադ Յուսիֆովն է Ադրբեջանից: