«Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարականով կարեւոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան

Նմանատիպ
Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով։
Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնարարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»–ը լուծարելու մասին որոշման նախագիծը, որը կառավարությանը կներկայացվի այսօր։
Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն։ Բնականաբար, լուծարման հետեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում