Դեղերի շուկայում տուգանքները գերազանցում են 300 միլիոն դրամը. Էդգար Խուրշուդյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում նախորդ տարվա ընթացքում իրականացված վարույթների քանակը եղել է 208, այսօր լարգրողների հետ հանդիպմանն ասաց մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:
«Իսկ այս պահի դրությամբ իրականցված վարույթների քանակը 1100 է», – նշեց նա:
Խուրշուդյանի խոսքով՝ մարմինը հիմնականում ուսումնասիրել է դեղերի շուկան, որտեղ էլ ամենից շատ վարույթներն են իրականացվել:
«Դեղերի հետ կապված վարույթներ ունեցել ենք խոշոր ներմուծողների հետ կապված, մեծ տուգանքներ են նշանակվել, տուգանքները գերազանցում են 300 միլիոն դրամը», – նշեց նա:
Էդգար Խուրշուդյանն ասաց, որ 330-ից ավելի գազալցակայանների սանիտարահիգիենիկ վիճակն են ստուգել, եղել են շատ խախտումներ, տուգանքներ, բայց, նրա խոսքով, այսօր ունեն բավականին լավ վիճակ:
Նա նշեց, որ ուսումասիրում են նաև ջրի ոլորտը:
«Շատ տոկոսով խախտումներ եղել են մարզերում, կիրառվել են տուգանքներ, բայց խախտումները հասցվել են նորմերի», – ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում