Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Վրաստանում
09/08/2019 11:29

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները երեք մեդալ են նվաճել Վրաստանում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարտվելով 55 կգ քաշային կարգի եզրափակչում՝ Նորայր Հախոյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ռուդիկ Մկրտչյանը հաղթեց մրցակցին: 72 կգ քաշում Հրանտ Կալաչյանը ևս դարձավ բրոնզե մեդալակիր: