Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ ՀՖՖ խնդրանքը երկրպագուներին

Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ ՀՖՖ խնդրանքը երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներին խնդրում է Հայաստան-Իտալիա խաղին ներկայանալ երկու ժամ առաջ:

Այս մասին ֆեդերացիան գրել է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Հայաստան-Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Ավելորդ կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ ներկայանալ հանդիպումից 2 ժամ առաջ՝ ժամը 18:00-ին»,- նշված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումը՝ մրցելով Իտալիայի հավաքականի հետ: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է 23-հոգիանոց հայտացուցակը.

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Անատոլի Այվազով, «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում