ԱԺ-ն մերժեց սահմանի վրա ԱԱՀ գանձելուց հրաժարվելու օրինագիծը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հրաժարվել սահմանին ներկրվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկ գանձելուց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«1997 թ. մեր երկրում սահմանի վրա ԱԱՀ է գանձվում, որը նշանակում է, որ 22 տարի բիզնեսն ու տնտեսավարողները անտոկոս վարկավորում են պետությանը: Քայլ առ քայլ մենք պետք է սահմանից հրաժարվենք, գործարքները պետք է կատարվեն, հետո, ինչպես ամբողջ աշխարհում, մենք պետք է գանձենք ԱԱՀ-ն: Պարզ քայլ է, պետք է հրաժարվենք սահմանի վրա ԱԱՀ գանձելուց: Բիզնեսը պարտավոր չէ պետությանը անվճար վարկավորել»,- ասաց Մելքումյանը:
Նախագիծը չընդունվեց 52 դեմ, 41 կողմ և 14 ձեռնպահ ձայներով: