Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՔԾ-ին տված ցուցմունքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը։
«Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը:
Նախ նշեմ, որ թիվ 62202608 քրեական գործի վերաբերյալ ընդհանրապես նախնական քննության տվյալների գաղտնիությունը օրենսգրքով սահմանված կարգով չեն պահպանվում (գեներալ-մայոր Ս. Կարապետյանի, գեներալ-մայոր Կ. Վարդանյանի ցուցմունքները), այդ թվում նաեւ իմ մասով ներկայացված ծանուցագրի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ստորեւ ներկայացնում եմ ծանուցագրի ստացականի պատճենները, իմ համապատասխան ցուցմունքը եւ տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը:
Ապագայում ես մանրամասն կանդրադառնամ այդ բոլոր հարցերի մեկնաբանություններին»,– գրել է
Հետևեք մեզ նաև Telegram-ում