Ծովինար գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)
12/09/2019 16:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչները գյուղում հանրային լսումներ են անցկացնում՝ զուգահեռ «Թույլ չե՛նք տա մեր ապագան վաճառեք», «Դեմ ենք հանքերի շահագործմանը» վանկարկումներով:
Բնակիչների խոսքով՝ իրենք դեմ են ցանկացած քննարկման, որն անցկացվելու է հանքի շահագործման վերաբերյալ:
«Սրանք մեր սարերն են, մենք էլ սարի նման կանգնած ենք մեր սարերի մեջքին: Ով ուզում է, գա: Այն մարդը, որն ուզում է հանք բացել, թող գնա իր հայաթի մեջ բացի, որ այդքան առողջարար է, ընտանիքով թող նստեն կողքին»,- ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչները պնդում են, որ գյուղապետարանը պետք է ծանուցում տա, ըստ որի՝ քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ բնակիչները դեմ են ցանկացած քննարկման:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում