«Իրատես». Պահանջվում է ընդդիմություն
Նմանատիպ
«Այսօր քաղաքական իրական գործընթացները տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում։ Քաղաքական ուժերը, անհատները, հասարակական հատվածի ներկայացուցիչները վերադասավորվում են, վերակազմավորվում և համախմբվում։ Կուլիսային ակտիվ գործընթացներ են ընթանում, իսկ իշխանությունում առկա ճգնաժամային իրավիճակն ընդդիմադիրների ջրաղացին ջուր է լցնում։
Սովորաբար իշխանության «տեղի» համար են ընդդիմադիր ուժերը պայքարում, հիմա այդ պայքարը տեղափոխվել է ընդդիմադիր դաշտ, որովհետև կա իշխանություն (իհարկե, նրա որակի և ամրության առնչությամբ մեծ վերապահումներ կան), բայց չկա դրա հակադիր բևեռը, որը կարող է քաղաքական վտանգ ներկայացնել իշխանության համար։ Ցաքուցրիվ ուժերը, անհատները քննադատության մեծ հարթակ են ստեղծում, բայց չկա մեկ ամբողջական ուժ, որը նրանց մի տանիքի տակ հավաքի։
Այսօր ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը։ Ուշագրավ է, որ այստեղ պայքարն ավելի կատաղի է, ամեն մեկը փորձում է ցույց տալ, թե իրենցից ով է ավելի քիչ թաթախված նախկին արատների մեջ։ Սակայն նրանց խմբագրած, «մաքրամաքուր» կենսագրությանը հազիվ թե բոլորը հավատան, որովհետև Հայաստանը շատ փոքր է, իսկ քաղաքական կապերն ու գործարքները դժվար չէ բացահայտել։ Այնպես որ, նախկին ՀՀԿ-ական իշխանությունից անջատվելու, սրբագործվելու բոլոր փորձերը անօգուտ են։ Նախկին իշխանություններից ընդդիմություն կերտելը լուրջ աշխատանք է պահանջում, բայց ոչ աչքկապոցի, բոլորը բոլորին շատ լավ գիտեն»,-գրում է թերթը:
Մնարամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում