Իմքայլականներին «կոտրե՞լ» են․․․
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Ամուլսարի դեմ հանդես եկող Իմքայլականներին բոլոր հնարավոր եղանակներով ճնշել են և «կոտրել»։ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ բացի Նիկոլ Փաշինյանի դիկտատից կա նաև նիկոլականների խմբի դիկտատը, որոնք հնարավոր եղանակներով աշխատել են բնապահպան-պատգամավորների վրա, որոնցից միայն Թագուհի Թովմասյանն ու Վարազդատ Կարապետյանն են դեռ դիմադրում։ Նիկոլականների խմբում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հրաչ Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, էլի մի քանի հոգի։
Մեզ պատմեցին, որ Ամուլսարի դեմ պայքարող պատգամավորներն անգամ առանձին «չաթ» են բացել՝ «Սարը մերն է, մենք սարինը» անվանումով, որտեղ քննարկել են իրավիճակը, խոսել-կիսվել են միմյանց հետ։ Իշխանական թեւն իմանալով այս չաթի մասին, տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին և ստիպել է, որ չաթը փակեն, իրենք էլ լռեն ու սպասեն կառավարության որոշմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում