«Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Yerevan.Today: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կուսակցության նիստից հետո հայտնեցին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար գործընթաց է սկսում` որպես հիմք ունենալով վերջինիս կողմից կարգապահական խախտումը։
«Սահմանադրական դատարանի անդամներից մեկի լիազորությունների դադարեցումը կարող է նախաձեռնվել խորհրդարանական խմբակցություններից որևիցե մեկի կողմից։ Խմբակցությունը դիմում է ԱԺ-ին, խորհրդարանն էլ ձայների 3/5-ն ունենալու դեպքում դիմում է ՍԴ։ Վերջնական որոշումն այս հարցով ընդունում է հենց ՍԴ-ն։ Հիմքը՝ թույլ տված կարգապահական խախտումներն են։ Մասնավորապես, չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը, հետո իր սերտ կապերի առկայությունն է Քոչարյանի գործի հետ կապված», – նշել է Վարդանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում