Անհայտ տղամարդն աղյուսով հարվածել է պատգամավորի գլխին
20/09/2019 15:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Կիևում տղամարդն աղյուսով հարվածել է քաղաքային խորհրդի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոյի գլխին։ Այս մասին հայտնում է Լենտան։
«Ոստիկանական վարչությունը քաղաքային խորհրդի պատգամավորի կողմից հաղորդում է ստացել ապօրինի շինարարության մասին: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Իրավապահների հետ շփման ընթացքում անհայտ անձը մոտեցել է պատգամավորին և աղյուսով հարվածել վերջինիս գլխին»,– հայտնել են ոստիկանությունից։
Հանցագործին բերման են ենթարկել՝ բոլոր հանգամանքները պարզելու և բացատրություն ստանալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում