Բացահայտված սկանդալ. ԱՄՆ-ի հատուկ գործակալները փորձել են գաղտանլսել Մեդվեդևի հեռախոսը
Նմանատիպ
2009թ-ի Լոնդոնում կայացած G-20 համաժողովի որոշ մասնակիցներ դարձել են բրիտանական և ամերիկյան գաղտնի հետախուզական ծառայությունների լրտեսության օբյեկտները: ՆԱՏՕ-ում Հարավային Աֆրիկայի և Թուրքիայի ներկայացուցիչների խոսակցությունները գաղտնալսվել են: Լրտեսական սկանդալի մասին գրում է « The Guardian»-ը’ հղում կատարելով Կենտրոնական հետախուզական վարչության նակխկին գործակալ Էդվարդ Սնոուդենին:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը փորձել է գաղտանլսել Դմիտրի Մեդվեդևի հեռախոսային խոսակցությունները, ով այդ ժամանակ ՌԴ նախագահի պաշտոնն էր զբաեղցնում: Բրիտանական հատուկ ծառայություների զեկույցների համաձայն, ամերիկա-բրիտանական Menwith Hill ռադիո-որսիչները’ տեղակայված Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, փորձել են լսել Մեդվեդևի և ռուսական պատվիրակության այլ անդամների զանգերը:Սակայն չի տեղեկացվում, թե որքանով է այդ օպերացիան հաջող իրականացվել:
Հատկանշական է, որ այս մասին մամուլում հրապարակումներ է հայտնվում կրկին Մեծ Բրիտանիայուոմ կայանալաիք G8,-ի համաժողվի նախօրեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում